Մարիուպոլի մոտ մի քանի պայթյուն է որոտացել
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Մարիուպոլի շրջանում մի քանի պայթյուն է որոտացել: Գործակալության թղթակցի տեղեկություններով՝ բուն քաղաքում նկատվել են սև ծխի սյուներ։
Նախկինում պայթյունները սկսել են որոտալ Մոսկվայի ժամանակով ժամը 13.00-ից։
Մինչ այս ՌԴ ՊՆ-ն Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու լռության ռեժիմ էր հայտարարել։