ՌԴ ՊՆ-ն փաստեր ունի Ուկրաինայում օտարերկրյա պատանդների մասին
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ ուկրաինական ազգայնական կազմավորումների զինյալները տարբեր բնակավայրերում պատանդ են պահում մոտ 5000 օտարերկրացիների: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Միզինցևի խոսքով՝ նրանք պատանդներին օգտագործում են «որպես կենդանի վահան»։
Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Խարկովում պատանդ են պահում մինչև 1500 հնդիկ ուսանողի, Հորդանանի մինչև 200, Եգիպտոսի 40 և Վիետնամի 15 քաղաքացու: Իսկ Սումի քաղաքում՝ Հնդկաստանի 576, Տանզանիայի՝ 159, Չինաստանի 121, Գանայի՝ 100 և Պակիստանի 16, Եգիպտոսի 60, Հորդանանի 45, Թունիսի 15, Զամբիայի՝ 14 քաղաքացու։