Խերսոնում հրաժարվե՞լ են մարդասիրական օգնությունից. Լավրովը պարզաբանում է
Լավրովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը վերստուգում է տեղեկատվությունը Խերսոնի իշխանությունների կողմից մարդասիրական օգնություն ստանալուց հրաժարվելու մասին: Այս մասին գրում է TACC գործակալությունը:
Լավրովի խոսքով՝ հավանաբար դա կիևյան վարքագիծ է:
Ինչպես հավելել է Լավրովը, Ռուսաստանի Դաշնությունը հատուկ գործողության հայտարարման պահից պատրաստ է տրամադրել հումանիտար միջանցքներ:
«Մենք ի սկզբանե նշել ենք մեր պատրաստակամությունը մարդասիրական միջանցքներ տրամադրել ինչպես համապատասխան բնակավայրերում, այնպես էլ՝ այն օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր հայտնվել են Ուկրաինայի տարածքում»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։