Պեսկովը պատմել է, թե ինչպես է Պուտինը պատրաստվում անցկացնել մարտի 8-ը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի կապակցությամբ հատուկ միջոցառումներ չի անցկացնի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դեռ միջոցառումներ չկան, ծրագրերը բացառապես գործնական են։ Նախատեսված են մի շարք հեռախոսազանգեր։ Աշխատանքային օրեր են: Հիմա, իհարկե, ոչ աշխատանքային օրերի ժամանակը չէ: Նախատեսվում են հանդիպումներ կառավարության հետ՝ կապված տնտեսության վիճակի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ քանի որ մարտի 6-ին առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան հոբելյան է, Պուտինը կշնորհավորի նրան, բայց հեռակա ձևաչափով։
«Հանդիպումն այս պահին նախատեսված չէ։ Գիտեք, որ «Covid»-ի հետ կապված նախազգուշական միջոցառումները դեռ շարունակվում են։ Բայց ես կասկած չունեմ, որ նախագահը կշնորհավորի Տերեշկովային»,- ասել է Պեսկովը։