ՆԱՏՕ-ն գիտակցում է Ուկրաինայի իրավիճակին անմիջական մասնակցության անհնարինությունը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները հասկանում են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին անմիջական մասնակցության անհնարինությունը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այս դեպքում մենք վկայում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրները քաջ գիտակցում են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ՆԱՏՕ-ի երկրների անմիջական մասնակցության անհնարինությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիասթափված էր Ուկրաինայի վրայով «թռիչքների արգելված գոտի» չսահմանելու ՆԱՏՕ-ի որոշումից։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն իբր «ստեղծել են մի պատմություն, որում երկնքի փակումը կխրախուսի ՆԱՏՕ-ի դեմ ուղղակի ագրեսիան»։
Իր հերթին, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն վճարելու է այն բանի համար, որ չի կարող ոչինչ անել Ուկրաինայի համար։
Նշենք, որ մինչ սա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքը Ուկրաինայի տարածքում հակամարտող կողմ չէ։