Samsung-ը դադարեցնում է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան
Samsung-ը դադարեցնում է իր արտադրանքի մատակարարումը Ռուսաստան՝ աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ էլեկտրոնիկայի արտադրողը, որը, մասնավորապես, թողարկում է սմարթֆոններ և չիպեր, դադարեցրել է իր բացարձակապես բոլոր ապրանքների մատակարարումը Ռուսաստան։