Հյուսիսային Կորեան անհայտ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան առնվազն մեկ անհայտ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական զինվորականներին։
Կատարվածի մանրամասները չեն հաղորդվում։
2022 թվականի սկզբից ի վեր սա արդեն իններորդ միջադեպն է։ Հյուսիսային Կորեան հունվարին 7 հրթիռ է արձակել։ Բացի այդ, փետրվարի 27-ին Հյուսիսային Կորեան արձակում է իրականացրել հետախուզական արբանյակի մշակման շրջանակներում։