Ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին
Ռուսական կողմը շաբաթ օրը՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից հայտարարում է հրադադարի մասին և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների ելքի համար։
Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Ռուսական ռազմական գերատեսչությունում հայտնել են, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները։