Դաժան մարտեր են ընթանում․ Ուկրաինայի ԳՇ
Ուկրաինայի Զինված ուժերը, Անվտանգության և պաշտպանության ուժերի ստորաբաժանումները շարունակում են մարտերը ռուսական զորքերից քաղաքներն ազատագրելու համար, ասվում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբում։
Միևնույն ժամանակ, ռուսական զորքերը «շարունակում են գնդակոծել խաղաղ բնակչությանը՝ հրթիռակոծելով և ռմբակոծելով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները և բնակելի շենքերը, հիվանդանոցները, մանկապարտեզները»։
«Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են որոշակի գծեր պահել բոլոր ուղղություններով, իսկ որոշ ուղղություններով հակահարձակման են ենթարկում և պարտադրում հակառակորդին նահանջել կորուստներով, հաջողվում է խաթարել թիկունքի հաղորդակցությունը և ջախջախիչ հարվածներ հասցնել»,- ամփոփել են Գլխավոր շտաբից։