Չեռնոբիլի ատոմակայանում ռադիոակտիվ փոշու արտանետման մեծ վտանգ կա․ Սլավուտիչի քաղաքապետ
Սլավուտիչի քաղաքապետ Յուրի Ֆոմիչևը հայտարարել է, որ Չեռնոբիլի ատոմակայանում ռադիոակտիվ փոշու արտանետման մեծ վտանգ կա։
Նրա խոսքով՝ ամբողջ տեխնիկան, որն անցնում է Չեռնոբիլի գոտում, ռադիոակտիվ փոշին անիվների վրա տեղափոխում է Ուկրաինայի ողջ տարածք՝ Կիևի ուղղությամբ, հայտնում է Suspilne-ը։
Նա նշել է, որ օբյեկտում ռազմական գործողությունների դեպքում դա կարող է ազդել չորրորդ էներգաբլոկի վրա, որտեղ տեղի է ունեցել վթարը և որտեղ կան անկայուն կառույցներ։