Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահ
Մամուլ

Կառավարումը մակերեսային է, պրոֆեսիոնալիզմ չկա. ՀՀ-ի համար ռիսկերն ավելի մեծ կարող են լինել. տնտեսագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ռուբլու շարունակական արժեզրկումը կարճաժամկետ առումով էական և բացասական ազդեցություն կունենա և արդեն ունենում է Հայաստանի համար: Երկարաժամկետ հատվածում հնարավոր ազդեցության մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստանի արժութային շուկայում ռուբլու փոխարժեքի էական արժեզրկմանը:

Մինչ բուն ազդեցություններին անդրադառնալը՝ տնտեսագետը նշեց. «Կարծում եմ՝ ռուսները մինչ հակամարտությունը գնահատել են նաև տնտեսական հնարավոր կորուստները: Ես ուզում եմ մտածել, որ շուտափույթ կամ հնարավորինս արագ այս վիճակից դուրս գալու սխեմաներ ևս ունեն: Եթե հաջողվի, ինչի հավանականությունը, ըստ իս, կա, ապա Հայաստանին համապատասխանաբար սպասվող վնասը ևս որոշակիորեն կչեզոքանա: Բայց այսօր մեզ համար վիճակն այնքան էլ լավ չէ՝ պայմանավորված հենց միայն ռուբլու արժեզրկմամբ: Մեծ հաշվով, գրեթե 3 մլն հայրենակից ունենք, որոնք աշխատում են Ռուսաստանում: Եթե նրանք մինչ այս իրավիճակը, ենթադրենք, կարողանում էին որոշակի ժամանակահատվածում 1000 դոլար վաստակել, ապա արդեն ռուբլու արժեզրկման ֆոնին վաստակելու են 600 դոլար»:

Նա շեշտեց, որ սա մեծ կորուստ է հատկապես փոքր եկամուտներ և շրջանառություն ունեցող ընտանիքների համար. «Առավել ևս, սա խնդիր է հենց այն խավի համար, որոնք ՌԴ-ում աշխատելով՝ սոցիալական բնույթի հարց էին լուծում: Հիմա իրենք զրկվում են այդ հնարավորությունից»:

Վարդան Բոստանջյանը շեշտեց, որ մեր երկրի պարագայում այս հակամարտությունից բխող տնտեսական ռիսկերը կարող են ավելի մեծ լինել՝ հաշվի առնելով անհրաժեշտ կառավարման բացակայությունը:

«Ցավով եմ ասում, բայց այս հակամարտության ֆոնին ՀՀ-ն նման է տաշեղի, որն ընկել է օվկիանոսի հորձանուտի մեջ: Սա ասում եմ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ մեր ամբողջ կառավարումը, որպես այդպիսին, շատ մակերեսային է: Գոնե այս իրավիճակում պետք է ապավինեինք մեր տնտեսական քաղաքականությանը, որ ամեն ինչ արվեր այս ամենից նվազագույն վնասներով դուրս գալու համար: Բայց՝ ոչ: Մեզ մոտ անորոշությունների մի ամբողջ համակարգ է: Այս ամենի համատեքստում կարծել, թե ամբողջ շուկայում մեկ-երկու աշխատող կարող է իրավիճակ շտկել, անհնար է: Նման իրավիճակներում ամբողջ աշխարհում ընդունված է՝ պետությունները միջամտում են, որ քաղաքացիները չհայտնվեն ավելի ծանր վիճակում: Մեզ մոտ հող են հանձնում, երկիր են հանձնում, և, ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչով են զբաղված: Բացի այս խնդիրներից, ամբողջովին բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Բավական է միայն նայել մեր երկրի ամենակարևոր ոլորտի՝ էկոնոմիկայի համար պատասխանատու անձի՝ նախարարի հայացքին, և ամեն ինչ այդ իմաստով պարզ կլինի: Նրա խոսքերից ոչինչ հասկանալ հնարավոր չէ: Եթե ոչ մի արտաքին մարտահրավեր չլիներ, միայն այդ հանգամանքը արդեն իսկ ռիսկ է»,-նշեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով, իրականում ավելի մեծ հակամարտություն է սա, որն ընթանում է ոչ թե զուտ Ուկրաինայի, այլ Արևմուտքի՝ ավելի հստակ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: «Եվ այս դեպքում ակնհայտ է, որ բոլոր երկրների համար տարբեր չափերի բացասական հետևանքներ են լինելու: Նույն պատժամիջոցներն ազդելու են նաև ԵՄ երկրների վրա: Որքան էլ սկզբունքներով առաջնորդվելով հարձակում գործեն ՌԴ-ի վրա, բոլոր դեպքերում, ՌԴ-ն արժեքավոր կապերի մեջ էր կարևորագույն ընկերությունների հետ: Խոսքը ոչ թե 10 կամ 100 հազար դոլարի, այլ միլիոնավոր դոլարների մասին է: Հիմա այդ պատժամիջոցները մեծապես ազդում են հենց Արևմուտքի վրա: Եթե հաշվարկենք, կարող ենք անգամ տեսնել, որ Արևմուտքի կորուստներն ավելի մեծ են լինելու, քան Ռուսաստանինը:

Որքան էլ խոշոր կազմակերպությունները պահպանեն իրենց երկրների սկզբունքները, ամեն դեպքում, նրանք զրկվում են ՌԴ-ի պես մեծ շուկայից: Ու այս տեսանկյունից արևմտյան կողմն սկսում է աստիճանաբար զգուշավոր խոսել՝ հասկանալով, որ այդ հակամարտության պարագայում ԶՈւ-տեսանկյունից ՌԴ-ն խնդիր չունի, մինչդեռ իրենք կորցնելու շատ բան ունեն: Արևմուտքը մինչ այս հեգեմոն դեր է ունեցել, և չի կարողանում համակերպվել, որ այդ դերն իր ձեռքից գնում է: Կարծում եմ, որ բոլոր դեպքերում կգա լրջանալու պահը, ու իրենք ավելի մեղմ մոտեցում հանդես կբերեն: Հակառակ պարագայում իրենք ավելի մեծ կորուստների առաջ կկանգնեն»,- եզրափակեց տնտեսագետը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում