Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահ
Մամուլ

«Մեր խնդիրը նախևառաջ ներքին է՝ ադեկվատ, նաև ինքնուրույն գործող իշխանության բացակայությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այն, ինչ մենք անվանում ենք ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական բախում, իրականում աշխարհաքաղաքական գործընթացի ամենակիզակետային փուլերից մեկն է: Այն Ռուսաստան-կոլեկտիվ Արևմուտք հակամարտություն է, իսկ կոլեկտիվ Արևմուտք կոչեցյալի մեջ հիմնական շարժիչ ուժը ԱՄՆ-ն է:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին, իրավիճակից բխող իրողություններին: «Իրականում մենք հիմա նոր աշխարհակարգի ձևավորման գուցե վճռորոշ փուլում ենք: Սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում դեռ 2000-ականների սկզբներից: Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2007 թ. Մյունխենի հայտնի ելույթից հետո, երբ նա հայտարարեց նաև, որ ՌԴ-ն փորձում է վերադառնալ գեոքաղաքական մեծ դաշտ՝ որպես աշխարհաքաղաքական տերություն: Այդ պահից սկսվեց նոր աշխարհակարգ ձևավորելու պայքարը»,-ասաց նա՝ շեշտելով, որ ուկրաինական ճգնաժամը, որը պայթեց դեռ 2014-ին, այս համատեքստում հստակ նպատակ ուներ:

«Խնդիր կար թույլ չտալ մեծ Եվրոպայի ձևավորում՝ Վլադիվոստոկից մինչև Լիսաբոն, իսկ նման նախագծի կողմնակիցն էին ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԵՄ հիմնական շարժիչ ուժերը՝ մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան, մասամբ՝ Իտալիան: Բայց ամեն ինչ արվեց, որ այդ նախագիծը իրականություն չդառնա: Ու այդ առումով Ուկրաինան ՌԴ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ լինելու փոխարեն կռվախնձոր դարձավ՝ թուլացնելով ԵՄ-ին, խնդիր լինելով նաև ՌԴ-ի համար: Մեծ հաշվով՝ Ուկրաինայում այդ նոր աշխարհակարգի ձևավորման բանավեճին ենք այսօր ականատես լինում, որի հիմնական նպատակը խաղի նոր կանոններ, նոր կարմիր գծեր սահմանելն է»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ այս համատեքստում հիշեցնելով, որ ռուսները դեռ 2021-ի դեկտեմբերի կեսերին էին ուլտիմատում ներկայացրել Արևմուտքին՝ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Եվրոպայի համար»:

Իսկ ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա, և ո՞րն է մեր հիմնական խնդիրը: Վիգեն Հակոբյանը նախ նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում, վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին. «Գծվում է նաև ամբողջ աշխարհի անվտանգային համակարգը, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ առանց խաղի կանոնների որևէ երկիր անվտանգ իրեն չի կարող զգալ, զարգացման ուղին ևս երաշխավորված չի կարող լինել: Ի դեպ, խաղի կանոնների խախտումը չի արտահայտվում միայն զինված բախումներում: Խոսքը նաև տարբեր ինֆոդեմիաների արդյունքում աշխարհի տնտեսական, քաղաքական վերագծման գործընթացների մասին է: Վառ օրինակ էր պանդեմիան: Մեծ հաշվով, հիբրիդային պայքար է գնում՝ աշխարհի նոր կոնֆիգուրացիան, խաղի նոր կանոնները ձևավորելու համար:Ու այս տեսանկյունից յուրաքանչյուրը փորձում է իր համար առավելագույնը կորզել՝ օգտագործելով բոլոր գործիքները:

Պարզ է նաև, որ այս ամենը պետք է ազդի նաև Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը գտնվում է մի տարածաշրջանում, որն անընդհատ պայթյունավտանգ է: Հայաստանն աշխարհի քարտեզի վրա ամենապայթյունավտանգ կետերից մեկն է: Իսկ բուն Հայաստանը բավականին վերջերս իր թշնամու հետ հակամարտությունն անփառունակ ավարտեց: Հիմա ունենք երկիր, որի ղեկավարությունը, անվտանգության երաշխավոր լինելով հանդերձ, ինքնակամ հրաժարվել է իր հայրենիքի մի մասից՝ անվտանգությունը հանձնելով իր ռազմավարական դաշնակցին: Այս պայմաններում պարզ է, որ ինքն էլ է «վառոդի տակառի» վրա: Իրավիճակը Հայաստանի վրա ուղղակիորեն է ազդելու: Հայաստանին պետք է հետաքրքրի, թե այս ամենն ինչով է ավարտվելու, ՌԴ-ն ինչ հանգրվանի է հասնելու, քանի որ ՀՀ-ն այս աշխարհաքաղաքական հակամարտության մի կողմի՝ ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցն է»:

Նրա խոսքով, միևնույն ժամանակ, աշխարհակարգի ձևավորումը զուտ պատերազմի ավարտով չի հանգուցալուծվելու. «Դրան հետևելու են բավականին լուրջ արձանագրումներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական: Ու նաև այս տեսանկյունից Հայաստանին պետք է հետաքրքրի, թե ինչ ճակատագիր է ունենալու իր ռազմավարական դաշնակիցը: Հաշվի առնենք նաև, որ ՀՀ-ի համար Արևմուտքը ևս թշնամի չէ, առնվազն գործընկեր է, որոշ դեպքերում՝ ռազմավարական գործընկեր: Ազդեցությունն այս իմաստով ևս լինելու է: Եվ եթե որոշ լատինական երկրների այս ամենը կարող է որպես դիտորդ հետաքրքրել, ապա Հայաստանն ողղակիորեն և անուղղակիորեն ներգրավված է այս ամենի մեջ, ու հետևանքներից է կախված, թե որ ուղղությամբ է գնալու: Ու այստեղ դիվանագիտական, քաղաքական մեծ ու ճկուն ունակություններ ունեցող իշխանություն է անհրաժեշտ, որը նաև ունակ է ինքնուրույն մտածել, ինքնուրույն քաղաքականություն վարել: Ու եթե երեք տարի առաջ կարող էինք մտածել, կասկածել, որ այս իշխանությունը ճգնաժամային, անգամ խաղաղ պայմաններում կառավարման ունակություն բացարձակ չունի, ապա կյանքը ցույց տվեց, որ այս իշխանությունը «լուզերների»` անհաջողակների իշխանություն է, որոնց միակ հաջողությունը եղած ընտրազանգվածին մանուպուլ յացիայի ենթարկելու ունակությունն է: Նաև պատմական այս փուլում Հայաստանի բնակչության՝ իր ճակատագիրն իր ձեռքը վերցնելու կամքի բացակայությունը, որը ևս այս իշխանության հաջողությունն է»:

Նրա խոսքով, ամեն դեպքում, այս ամենը չի կարող որևէ առնչություն ունենալ այսօրվա իրավիճակում ադեկվատ գործողություններ և արձագանք տալու անհրաժեշտության հետ. «Այս առումով մեր խնդիրը, բնականաբար, նախևառաջ ներքին է: Մեր խնդիրը, ըստ էության, ադեկվատ, նաև ինքնուրույն գործող իշխանության բացակայությունն է: Ի վերջո, հիմա Հայաստանը, առավել քան երբևէ, արտաքին կառավարման տակ գտնվող երկիր է, ինչը տեղի է ունեցել այսօրվա իշխանության վարած քաղաքականության արդյունքում: Սա պարտության ու այդ պարտությունը կապիտուլ յացիայի փաստաթղթով արձանագրելու հետևանքն է»:

Արձագանքելով իրողությունների նկատմամբ ոչ համարժեք ընկալումներին նաև հասարակության շրջանում՝ քաղտեխնոլոգը մի քանի հանգամանք առանձնացրեց՝ առաջինը մատնանշելով մանիպուլ յացիաների կիրառումը: «Մանիպուլ յացիաների գործիքակազմն օգտագործվում էր տարիներ շարունակ՝ անգամ մինչև 2018-ը: Աստիճանաբար տեղի էր ունենում մի գործընթաց, ըստ որի, Հայաստանում իշխանության պետք է գար մի ուժ, որը 2018-ից հետո պետք է տեղավորվեր աշխարհի նոր վերաբաժանումների սխեմայի մեջ՝ իր ուրույն դերակատարությունն ունենալով մասնավորապես հայ-ադրբեջանական, Արցախյան հակամարտությունում: Այդ իսկ պատճառով, նախապատրաստվում էր մի հասարակություն, որն արժեհամակարգային առումով պետք է հոգներ ավանդական հայ լինելուց:

Պատկերավոր ասած՝ պետք էր ձևավորել հայի մի նոր տեսակ, որը կզբաղվեր ինքնախաբեությամբ, կմտածեր, որ իր հետագա բարեկեցությունը գլոբալիստ դառնալով է պայմանավորված լինելու: Մտցնում էին այն գաղափարը, որ եթե նախկիններին «քշի» ու հարևանների հետ ոչ մի խնդիր չունենա, ապա կսկսի միանգամից որպես եվրոպացի ապրել: Մանիպուլ յացիաների արդյունքում ձևավորվեց հասարակության մի ամորֆ հատված, որը ո՛չ կռվող էր, ո՛չ արժեհամակարգ պահպանող էր ու բացարձակապես պորտաբույծի հոգեբանությամբ սպասելու էր, որ նորերը նախկիններին մերժելուց հետո իրենց փոխարեն ամեն ինչ անելու են»,-ասաց քաղտեխնոլոգը՝ կրկին շեշտելով, որ խոսքը ամբողջ հասարակության մասին չէ: «Վերոնշյալ հատվածն այն աստիճանի է դեգրադացված, որ մտածում է, թե Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն իր հետ որևէ կապ չունի, ինքն ընդամենը թամաշայի կարգավիճակում երկրպագու է: Ու այդ տրամաբանությամբ մի մասը ուկրաինացիներին է փնովում, մյուս մասը՝ ռուսներին՝ ամեն մեկն ունենալով իր «պատճառաբանությունը»:

Պորտաբույծների, դեգրադացված լինելու թերարժեքությամբ տառապող մարդկանց կույտի հոգեբանություն է սա, որոնք որոշ շնչող էակների նման սպասում են, թե, վերջիվերջո, ով է հաղթելու, որ իրենց տիրի: Նույնը վերաբերում է նաև իշխանությանը, որը հասկանում է՝ ուզի, թե ոչ, այս տարածաշրջանում ազդեցության երկու լծակ կա՝ Ռուսաստան և Թուրքիա: Գոյություն ունի նաև երկու սցենար: Հիմա պաշտոնապես որևէ ռեակցիա չտալով, լավագույն դեպքում հերթապահ հայտարարություններ անելով, անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը տապալելու մեխանիզմով, «մատ ու ուրիշ բան թափ տալով»՝ ամեն ինչ անում են, որ ռուս-արևմտյան բախման շուրջ տեսակետ չարտահայտեն: Այն, ինչ չորեքշաբթի օրը եղավ ԱԺում, արվեց հենց դրա համար: Հենց դա էր մանիպուլ յացիան: Նիկոլ Փաշինյանի այդ պոռթկումը, այդ թատերական ներկայացումն իր պատճառն ուներ: Նա հասկանում էր, որ հարցուպատասխանի ժամանակ գոնե ինչ-որ մի հայտարարություն պետք է անի այդ հակամարտության շուրջ ՀՀ իշխանությունների մոտեցման մասին: Մինչդեռ ամեն ինչ արեց, որ թեման տապալվի, ձևաչափը ևս, ու ինքն էլի հարցից «թռնի»»,- հավելեց Վ. Հակոբյանը:

Նա շեշտեց, որ այս պահվածքը նաև վախերի արդյունք է, քանի որ մոտեցում չունեցող իշխանություն է, որը «նստած է թախտին, սպասում է բախտին». «Այս դեպքում սպասում է, թե ով է իրեն, ի վերջո, տիրանալու: Հասկանում է, որ ռուսների հաղթելու դեպքում պետք է ռուսական նախագծերում ընդգրկվի: Եթե ռուսները չեն հաղթում, արդեն ավելի հիպեր տեմպերով կփորձի մտնել թուրք-ադրբեջանական- անգլիական նախագծերի մեջ: Մեծ հաշվով, բախտին տրվելու այն իներտությունը, որը կա հասարակության վերոնշյալ հատվածի մոտ, բնորոշ է նաև իշխանությանը: Բարեբախտաբար, այդ մոտեցումը ամբողջ հասարակությանը չի վերաբերում, ավելին՝ աստիճանաբար սկսում է փոխվել ու պակասել»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում