Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահ
Մամուլ

Ո՞վ է պահել և ո՞վ է հանձնել հայկական հողերը. փաստերն անխոցելի են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած սոցիալական «թեքումով» հարցերից մեկին ի պատասխան` Փաշինյանը դուրս եկավ հունից և բուն հարցին պատասխանելու փոխարեն սկսեց գոռգոռալ ու սպառնալ, չհաշված որոշ արտահայտություններ, որոնք դաստիարակված որևէ մարդ անծանոթ մի քանի հոգու ներկայությամբ իրեն թույլ չի տա, ուր մնաց ամբողջ երկրով մեկ։ Նրան ափերից հանել էր հերթական հիշեցումը, որ Արցախի 75 տոկոսը հանձնել է թշնամուն։ Մարդիկ մեկ տարուց ավելի ամեն ինչ անում են, որ հասարակությունը մոռանա իրենց կապիտուլ յացիոն պարտությունը, հողերի հանձնումը, հազարավոր զոհերի փաստը, իսկ ահա «դավաճան» ընդդիմությունն ամեն անգամ հիշեցնում է:

Դրա համար էլ Փաշինյանն, իր սովորության համաձայն, փորձեց կրկին «քոքել» իր հին երգը, թե Արցախը նախկիններն են հանձնել, քանի որ նրանք բանակցում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ այդ փաստաթուղթը նախատեսում էր 7 շրջանների հանձնում և այլն։ Նույն նախկինները, որոնք տասնամյակներ շարունակ պահել են նույն այդ հողերը, իսկ բանակցային սեղանի մոտ եղել են հաղթողի դիրքերից: Տպավորություն է առաջանում, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է այնպիսի ֆոն ստեղծել, որ Արցախի թեմայով բանավեճ սկսվի, գոռգոռոցներ ու փոխադարձ մեղադրանքներ հնչեն, և մարդիկ, խճճվելով այդ մեղադրանքների տեղատարափի մեջ, չկարողանան կենտրոնանալ իրական փաստերի վրա։

Այնինչ փաստերն անխոցելի են և հստակ ցույց են տալիս, թե ինչպիսի ժառանգություն էր ստացել Փաշինյանն Արցախյան հարցում և ինչ վիճակի այն հասցրեց։ Նախ՝ նկատի ունենանք, որ Մադրիդյան փաստաթղթում արձանագրված էին Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Այդ փաստաթղթի սկզբունքների հիման վրա էլ կազմվել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որը նույնպես փոխզիջումային տարբերակ էր նախատեսում։ Այսինքն՝ եթե նույնիսկ քննարկվող փաստաթղթերով զիջումներ էին արվելու, ապա դա հենց այնպես, ինքնանպատակ տեղի չէր ունենալու։ Անվտանգության գոտի համարվող տարածքների փոխարեն պետք է ամրագրվեր Արցախի կարգավիճակը։

Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը չէր համաձայնում, որ հիմնահարցը լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ գիտակցում էր, որ Արցախն իր կազմից դուրս կարգավիճակ է ստանալու և որ դրա իրավական հիմքերը ևս անխոցելի են, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար խոսել ու ապացուցել են ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները։ Մյուս կողմից էլ՝ սեղանին դրված փաստաթուղթը դեռևս չէր նշանակում, որ առկա ձևով այն վերջնականապես ամրագրվում էր, քանի որ բանակցային գործընթացում կամ իրականացման փուլում այն կարող էր որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Իսկ ահա նոյեմբերի 9-ի հրադադարի մասին կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ դրված է հենց Փաշինյանի ստորագրությունը։ Եվ այդ հայտարարությամբ գրեթե կրկնակի շատ տարածքներ հանձնվեցին հակառակորդին, քան նախատեսվում էր որևէ բանակցային փաթեթով, այն էլ՝ ունենալով հազարավոր զոհեր։ Պատահական չէ, որ անընդհատ փորձագիտական շրջանակների կողմից ընդգծվում է այն փաստը, որ հայկական կողմի համար նույնիսկ ամենավատ բանակցային տարբերակը ներկա իրավիճակի համեմատությամբ անհամեմատ նախընտրելի կարող էր լինել։ Ուշադրություն դարձնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Փաշինյանի մեկ գրիչի հարվածով Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը ուղղակիորեն, առանց որևէ նախապայմանի կամ, ինչպես ընդունված է ասել, «հենց այնպես» հանձնվեցին Ադրբեջանին։

Դրանով է պայմանավորված, որ Ալիևն իր հանդիպումներից մեկի ժամանակ իրենց համար դիվանագիտական հաղթանակ էր որակում եռակողմ փաստաթղթի ստորագրումը, քանի որ Աղդամի, Քարվաճառի և Բերձորի շրջանները կարողացան բռնազավթել առանց հատուկ գործողությունների և զոհեր տալու։ Բացի այդ, որևէ բանակցային փաթեթում չի եղել դրույթ Հադրութն ու Շուշին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, իսկ ներկայումս ունենք այնպիսի իրավիճակ, որ այս երկու տարածքները ևս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Շուշին հռչակվել է Ադրբեջանի ու համաթյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ինչը նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել։ Մյուս կողմից՝ քիչ է խոսվում այն մասին, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնազավթել է նաև տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից։ Այս տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին ևս բանակցային որևէ փաթեթում որևէ խոսք չի եղել։ Ուշագրավ է, որ պատերազմից մեկ ամիս հետո անհասկանալի կերպով կամ անհայտ պատճառներով Ադրբեջանին հանձնվեցին Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, որոնք, ըստ եռակողմ հայտարարության տեքստի, պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, քանի որ հայկական կողմը կարող էր մնալ այն դիրքերում, որը հայտարարության ստորագրման պահին զբաղեցնում էր։

Բացի դրանից, Ադրբեջանին հանձնվեցին Կովսականի ու Սանասարի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները, որոնք ևս եռակողմ հայտարարության որևէ դրույթով հանձնման ենթակա չէին։ Սակայն հետո պարզվեց, որ անձամբ Փաշինյանն է հրամայել զինված ուժերին հետ քաշվել այդ տարածքներից։ Արցախի տարածքների հանձնումը բավական չէր, 2021 թվականին ադրբեջանական զորքերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով, առանց որևէ դիմադրության հանդիպելու, նախ՝ Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում մուտք են գործում ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվում։ Իսկ անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական զինուժը կրկին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ։ Եվ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանը ՀՀ-ին պատկանող 41 քառ. կմ տարածք օկուպացված է պահում և նույնիսկ մտադիր չէ հեռանալ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա պատերազմից արդեն 1 տարի ու չորս ամիս ժամանակ է անցել, և այն կանգնած վիճակում է, անգամ Մինսկի խմբի համանախագահները չեն ժամանել տարածաշրջան։ Ադրբեջանը համարում է, թե Արցախի հարցը լուծված է, իսկ հայկական կողմից Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրացվում, կարծես թե Փաշինյանը հակվել է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու տարբերակին, այլապես ինչո՞ւ պետք է փորձեր հիմնավորել, որ Արցախը նաև ադրբեջանական է։

Մի խոսքով, փաստերը բազմաթիվ են, մենք նշեցինք ամենաակնառուները, որոնք ակնհայտ են դարձում, թե Փաշինյանն ինչ վիճակի է հասցրել Արցախի հարցում ստացած ժառանգությունը։ Ավելին, Արցախի հարցը վերածել է Հայաստանի հարցի, քանի որ հակառակորդն արդեն ՀՀ-ի նկատմամբ է պահանջներ ներկայացնում։ Փաշինյանը բոլոր ուղղություններով անխտիր ձախողումներ է արձանագրել, թերևս դրա համար է այդքան արագ հավասարակշռությունից դուրս գալիս։ Նրա միակ «փրկօղակը» նախկիններին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: