Կրեմլը մեկնաբանել է Քադիրովի խնդրանքը Պուտինին՝ Կիևն ու Խարկովը վերցնելու հրաման տալու մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դիմումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առ այն, որ հրաման տա ռուսական զորքերին Կիևը, Խարկովը և Ուկրաինայի այլ քաղաքներ վերցնելու խնդրանքով։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ռազմական արվեստի հարցերը մեկնաբանելն իմ իրավասությունը չէ։ Գերագույն գլխավոր հրամանատարը տեղեկություններ է ստանում, այդ թվում՝ նման առաջարկների մասին։ Եվ հենց Գերագույն գլխավոր հրամանատարն է որոշումներ կայացնում, թե ինչպես և ինչ միջոցներով կատարել հանձնարարված խնդիրները այս գործողության ընթացքում»,- մարտի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Կրեմլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քադիրովը նախագահ Պուտինին խնդրել էր «հրամայել» ռուս զինվորականներին վերցնել ուկրաինական քաղաքները, քանի որ «եղբայրները» մահանում են, մինչ բանակցություններ են ընթանում։