ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայից 150 հազար մարդու տարհանման մասին
ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել է, որ Ուկրաինայի տարածքից, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈւ զորքերը, տարհանվել է մոտ 150 հազար մարդ: Այս մասին գրում է TACC-ը։
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր վտանգավոր գոտիներից տարհանվել է ավելի քան 149.000 մարդ, որից 40.629-ը երեխաներ են, այդ թվում՝ 5.855-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում, որից 1.670-ը՝ երեխաներ»,- ասել է զինծառայողը։
Նրա խոսքով՝ վերահսկվող տարածքներում ՌԴ զինված ուժերի զինվորականները պայմաններ են ստեղծում «խաղաղ ու անվտանգ» կյանքի համար՝ ապահովելով մարդասիրական օգնության անարգել մուտքը։