Սա համարեք զգուշացում ու խելքներդ գլուխներդ հավաքեք. Արցախը Հայաստան է ու չփորձեք նիկոլա-լևոնական թուրքական խաղեր տալ. Զաքար Խոջաբաղյան
Ինձ հասած տեղեկություններով, որոշ երգի խմբեր ու պետական անսամբլներ «Հայեր միացեք» երգի կատարման ժամանակ «Արցախն է մեզ կանչում» արտահայտությունը փոխարինել են՝ «Հայրենիքն է կանչում» արտահայտությամբ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Զաքար Խոջաբաղյանը:
«Է՛ն որ, Արցախը մեր հայրենիքն է (չհաշված մի քանի Նիկոլական տաքսիստի ու լեւոնական անբարոյականի, որոնք տենց չեն կարծում), էդ փաստ է, բայց Նիկոլի Հայաստանում Արցախ բառի ու Արցախի հետ կապված ամեն ինչի օտարումը մի տեսակ քաղաքական ծրագիր է դարձել։
Առայժմ չեմ հրապարակի խմբի անունը, բայց սա համարեք զգուշացում, ու խելքներդ գլուխներդ հավաքեք։ Արցախը Հայաստան է ու չփորձեք նիկոլա-լեւոնական թուրքական խաղեր տալ»։