Ուկրաինան Կարմիր Խաչին խնդրում է շատ շտապ հումանիտար միջանցքներ կազմակերպել
Ուկրաինան և Ռուսաստանի Դաշնությունը բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում փոխըմբռնման են հասել հումանիտար միջանցքների համատեղ ապահովման վերաբերյալ։ Ուկրաինայի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրում են շտապ սկսել մարդասիրական միջանցքների կազմակերպումը։ Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ հղում տալով Ուկրաինայի նախագահական կայքին։
«Ռուսական զորքերի կողմից իրականացվող մշտական հրետակոծությունների պատճառով ուկրաինական մի շարք քաղաքներ և գյուղեր գտնվում են հումանիտար աղետի եզրին: Հազարավոր մարդիկ շտապ տարհանման կարիք ունեն: Այս բնակավայրերը չունեն սնունդ, ջուր, դեղորայք։ Չկա նաև էլեկտրականություն, ջրամատակարարում»,- ասված է հաղորդագրության մեջ։