Մեծ Բրիտանիան Եվրոպային կոչ է արել նվազեցնել կախվածությունը ռուսական գազի մատակարարումից
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասսն ասել է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ գազի և նավթային հատվածների դեմ, հաղորդում է Sky News-ը։
Մենք կխոսենք նաև պատժամիջոցների մասին, մենք շատ համակարգված ենք եղել պատժամիջոցների հարցում, ցույց ենք տալիս ամբողջական միասնություն, ինչը մեծ բացասական ազդեցություն է ունենում Ռուսաստանի վրա, բայց մենք պետք է ավելին անենք»։
Նախարարը նաև կոչ է արել նվազեցնել ողջ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից։
«Դրա համար ես կխոսեմ ինչպես G7-ի, այնպես էլ ԵՄ-ի քննարկումների ժամանակ»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է բրիտանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերը։