Լոնդոնը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ գազի և նավթային սեկտերի դեմ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News-ին։
Նախարարը կոչ է արել նոր սահմանափակումներ մտցնել Մոսկվայի նկատմամբ՝ նախքան G7-ի գործընկերների հետ հանդիպումն ու արտաքին գործերի գծով Եվրախորհրդին մասնակցելը։
«Մենք կխոսենք նաև պատժամիջոցների մասին։ Մենք շատ համակարգված ենք եղել պատժամիջոցների հարցում, մենք ամբողջական միասնություն ենք ցուցաբերում, ինչը մեծ բացասական ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, բայց մենք պետք է ավելին անենք…»,- ասել է Թրասը։
Ավելի վաղ Պետդումայի պատգամավորներն օրենք էին ընդունել պատժամիջոցների տակ գտնվող քաղաքացիներին ու բիզնեսին աջակցելու միջոցների մասին։