Դեպի Նիկոլաև առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել. Ալեքսեյ Արեստովիչ
Իրավիճակն Ուկրաինայում մնում է վերահսկելի, սակայն ռուսական զորքերը համալրել են ռեզերվները և թիկունքի պաշարները և հարձակում են սկսել որոշ շրջաններում, ուրբաթ ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հաղորդում է BBC-ն։
Նրա խոսքով՝ ռուսական ուժերը ամենամեծ հաջողությանը հասել են Էներգոդարում՝ մասնակի վերահսկողություն հաստատելով Զապորոժիեի ատոմակայանի վրա, սակայն դեպի Նիկոլաև առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել։
Կիևի հյուսիս-արևմուտքում մարտեր են ընթանում ավիացիայի և հրետանու կիրառմամբ, ուկրաինական զորքերը կանգնեցնում են թշնամուն, ասել է Արեստովիչը։
Նա խոսել է նաև Խարկովի, Ախտիրկայի և Չեռնիգովի վրա հասցված ուժեղ հարվածների մասին։ Մարիուպոլը, ըստ ուկրաինացի քաղաքական գործչի, մասամբ շրջափակված է, սակայն ամբողջական շրջափակում չկա։ Այժմ Օդեսայի համար անմիջական վտանգ չկա, հավելել է նա։