Լուկաշենկոն և Պուտինը երկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ մարտի 4-ին երկու ժամ զրուցել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ այժմ հանրապետության դեմ «լուրջ հիբրիդային պատերազմ» է սանձազերծվել։
Այս պահին Բելառուսի նախագահը չի հայտնում ՌԴ նախագահի հետ զրույցի մանրամասները։