Դուք հաշվապա՞հ եք, թե՞ նախարար․ գոնե ասեք՝ ոնց խնդիրը լուծենք, ասում եք՝ փակենք Եղեգնաձորի համալսարանը․ որ այդպես է՝ բոլոր սահմանամերձ դպրոցները փակենք (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հերթական անգամ իր ելույթի ժամանակ, պատգամավորների ուշադրությունը հրավիրեց Եղեգնաձորի պետական տնտեսագիտական համալսարանի փակման խնդրին։
Նա հիշեցրեց, որ երբ համալսարանը հիմնադրվում էր, երկու հիմնական նպատակ ուներ՝ տարածքային համաչափ զարգացում և սոցիալական խնդիրների լուծում կրթության միջոցով:
«Այս խնդիրներից ո՞րն եք լուծել, որ փակում եք բուհը․ տարածքային համաչափ զարգացո՞ւմն եք ապահովել, թե՞ սոցիալական խնդիրներն եք լուծել»,- հարցադրում արեց պատգամավորը։
Նա հիշեցրեց նաև, որ մի քանի օր առաջ կրթության նախարարը հենց նույն ԱԺ ամբիոնից խոսում էր ֆինանսական խնդիրների մասին։ Աննա Գրիգորյանը դիմեց նախարարին․ «Պարո՛ն նախարար, Դուք հաշվապա՞հ եք, թե՞ կրթության նախարար: Գոնե գաք, ասեք, թե՝ ո՞նց խնդիրները լուծենք, ասում եք՝ եկեք փակենք, գումար չկա։ Ձեր տրամաբանությամբ՝ եկեք բոլոր սահմանամերձ դպրոցները փակենք, կարող է գումար խնայենք»,- ասաց նա: