Բելառուսը մտադիր չէ մասնակցել հատուկ գործողություններին. Լուկաշենկո
Բելառուսական բանակը չի մասնակցել Ուկրաինայի դեմ ռուսական «հատուկ գործողությանը» և չի էլ ծրագրում դա անել։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Հիբրիդային պատերազմը, որը սկսվել է Բելառուսի դեմ, հատկապես պատժամիջոցների պատերազմը տնտեսության և ֆինանսների ոլորտում, վաղուց է: Նրանք կառչել են մեզնից, ինչպես երկաթբետոնը: Եթե մենք հիմա միջամտեինք այս հակամարտությանը, որտեղ մեզ չեն սպասում, դա կլինի նրանց համար մեծ նվեր»,- ասել է Լուկաշենկոն։
Նշվում է նաև, որ ըստ ուկրաինական հետախուզության աշխատակիցների՝ Ռուսաստանը սադրանք է պատրաստում՝ հիմնավորելու բելառուսական զորքերի մուտքն Ուկրաինա, որոնք այժմ գտնվում են Ուկրաինայի հետ սահմանների մոտ։ Միաժամանակ Կիևում թույլատրվել է կանխարգելիչ հարված հասցնել Բելառուսին։