«Ֆուտբոլիստներից մեկը հեռացել է Ուկրաինայից, իսկ ես նրան տեղավորել եմ իմ տանը». ՈւԵՖԱ-ի նախագահ
ՈւԵՖԱ-ի նախագահը խոսել է աշխարհում տիրող իրավիճակի մասին։
«Ես 48 ժամ եմ անցկացրել՝ խոսելով խաղացողների և մարզիչների հետ՝ օգնելու նրանց հեռանալ Ուկրաինայից: Մենք շփվում էինք 24 ժամ։
Ես կառավարություններից օգնություն եմ խնդրել, բայց նրանք միշտ չէ, որ կարող են երաշխավորել անվտանգությունը: Դժվար է բացատրել, թե որքան բարդ են այս բանակցությունները։
Ֆուտբոլիստներից մեկը հեռացավ Ուկրաինայից, իսկ ես նրան տեղավորեցի տանը։ Մենք պետք է շատ աշխատենք»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը: