«Բարսելոնա»-ն վստահ է, որ ամռանը կգնի Էրլինգ Հոլանդին
«Բարսելոնա»- աշխատում է Էրլինգ Հոլանդի տրանսֆերի վրա:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան համոզված է, որ Բարսան ամռանը կկարողանա նորվեգացուն գնել՝ չնայած «Մանչեսթեր Սիթի»-ի, ՊՍԺ-ի և Մադրիդի «Ռեալ»-ի խաղացողի նկատմամբ հետաքրքրությանը:
Լապորտան հնարավոր գործարքը քննարկել է հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Կառավարիչը գիտի, որ Հոլանդի տեղափոխության վրա պետք է ծախսվի ավելի քան 150 միլիոն եվրո։ Այժմ «Բարսա»-ի նախագահը զբաղված է այս տրանսֆերի համար ֆինանսավորում փնտրելով։ Ակումբի աղբյուրների համաձայն՝ մենեջերը դիտարկում է CVC-ի հետ գործարք կնքելու հնարավորությունը, քանի որ կարծում է, որ դա «Բարսա»-ին կբերի անհրաժեշտ միջոցները:
Լապորտան գիտի, որ իր լավ հարաբերությունները Ռայոլայի հետ կարող են օգնել Հոլանդի տեղափոխությանը: Նորվեգացու տրանսֆերը միակ գործարքն է, որի համար «Բարսա»-ն պատրաստվում է վճարել։ Ամառային մնացած բոլոր նորեկները ակումբ կգան որպես ազատ գործակալներ: