Դուբայում ռուսական ինքնաթիռ է կալանվել
Ural Airlines ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռը, որը ժամանել է Կրասնոյարսկից, կալանվել է Դուբայում, հայտնում է Kommersant-Ural-ը Telegram-ում։
Ըստ տեղեկությունների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ավիացիոն իշխանությունները փաստաթղթեր են ստուգում։
Նշվում է, որ օդանավը պետք է տեղափոխեր 80 ուղևոր։