Պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում․ կա 30 զոհ և 50 վիրավոր
Առնվազն 30 մարդ է զոհվել և ավելի քան 50-ը՝ վիրավորվել Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտնում է Geo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանն ու փրկարարներին։
Նախնական տվյալներով՝ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Փրկարար խմբերը վիրավորներին տեղափոխում են հիվանդանոցներ, նրանց օգնում են տեղի բնակիչները՝ տուժածներին տեղափոխելով մոտոցիկլետներով և մեքենաներով։