Լուկաշենկոն նշել է, որ բելառուսներին «ինչ-որ տեղ պատերազմի» ուղարկելու ցանկություն չունի
Այսօր Անկախության պալատում ունեցած ելույթի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բելառուսներին «ինչ-որ տեղ պատերազմի» ուղարկելու կարիք ու ցանկություն չունի, գրում է ԲԵԼՏԱ-ն։
«Ավելին, ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք պետք է պաշտպանենք մեր հողը, մեր պետությունը. Եվ սա կլինի մեր ներդրումը մեր մայրցամաքի անվտանգության գործում»,- ասել է Լուկաշենկոն։