Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել դիվանագիտական ջանքեր գործադրել Ուկրաինայի հարցում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսելում բացելով դաշինքի արտգործնախարարների հանդիպումը, Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել պատերազմը» և վերսկսել դիվանագիտական ջանքերը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին, նրա դեմոկրատական ճանապարհով ընտրված ղեկավարությանը: Մենք կոչ ենք անում նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը, դուրս բերել բոլոր զորքերը Ուկրաինայից և բարեխղճորեն սկսել դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ հակամարտության դադարեցման համար», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։