Ռուսական զորքերը մտել են Նիկոլաև․ վարչակազմի ղեկավարը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել (տեսանյութ)
Ուրբաթ՝ մարտի 4-ի առավոտյան, ռուսական զորքերը մտել են Նիկոլաև։ Այս մասին հայտարարել է Նիկոլաևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը՝ ֆեյսբուքյան իր էջում։
Նա բնակիչներին հորդորել է խուճապի չմատնվել և անընդմեջ չկրակել բոլոր զինտեխնիկաների վրա, քանի որ քաղաքում կան նաև ուկրաինացի զինվորականներ։
Ինչպես նաև կանանց և երեխաներին հորդորել է դուրս չգալ փողոց, իսկ տղամարդկանց՝ դիրքավորվել պահպանության համար։