Ռադայի պատգամավորները հավաքվել են նկարվելու ու ցրվելու․ փորձում են սելֆիներով ու լայվերով ցույց տալ, թե իբր աշխատում են (տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Գոնչարենկոն իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել, որում փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, թե իբր Ռադան աշխատում է։ Այս մասին տեղեկացնում է ռուսական vestnik լրատվականի տելեգրամյան ալիքն ու ուշադրություն հրավիրում մի քանի փաստերի․
«Բայց... Խնդրում ենք նկատի ունենալ.
- ոչ ոք դահլիճում չի զբաղեցրել իր տեղը.
- գրեթե բոլորը վերնահագուստով և նույնիսկ ուսապարկերով են
-Բոլորն իրենց հեռախոսներով նկարահանում են, թե ինչ է կատարվում և սելֆի են անում։
Փաստորեն, պատգամավորները եկել էին Ռադա՝ զվարճանալու, իրենց սոցցանցերի համար տեսահոլովակներ նկարելու ու հետո` ցրվելու»։