Գիշերը Կիևում ուժգին պայթյուն է որոտացել
Ուրբաթ օրը՝ մարտի 4-ին, Ուկրաինայի մայրաքաղաքում ժամը 00:30-ին հզոր պայթյուն է որոտացել, որը լսվել է Կիևի բազմաթիվ թաղամասերում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Հաղորդվում է, որ հզոր պայթյուն է լսվել մետրոյի «Դրուժբի Նարոդիվ» կայարանի մոտ և Գոլոսեևսկի թաղամասում։
Միաժամանակ, պայթյունի նախօրեին քաղաքում օդային տագնապ չի հայտարարվել։