Օլաֆ Շոլցը մանրամասնել է, թե ինչ են զրուցել Պուտինի հետ Մոսկվայում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոստումներ չի ստացել, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն չի անցկացվի։
«Գաղտնիք չեմ բացահայտում, կկրկնեմ այն, ինչ ասել եմ նախագահ Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում երկար զրույցից անմիջապես հետո։ Ես հասկացրեցի, որ նման հայտարարություն, որ դա տեղի կունենա, չի եղել»,- ասել է Շոլցը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կանցլերը կարծո՞ւմ է արդյոք, որ ռուս լիդերը խաբել է իրեն՝ իբրև թե խախտելով Ուկրաինայի իրավիճակի մասին տված խոստումը:
Նրա խոսքով՝ ոչ ոք խոստումներ չի ստացել, որ դա տեղի չի ունենա։