Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ ռուսական զինուժի գնդակոծությունից նախօրեին հրդեհ էր բռնկվել։