Պատրաստ եմ տրամադրել անվճար իրավական աջակցություն. ԱՎՎ նախկին պետ
Հաշվի առնելով այն, որ ՌԴ-ում և Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված բազմաթիվ հարցեր են առաջանում ՀՀ քաղաքացիություն, կացության կարգավիճակ ստանալու հետ կապված, պատրաստ եմ տրամադրել անվճար իրավական աջակցություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:
«Ֆեյսբուքյան հարթակս ինչպես միշտ հասանելի է բոլորին, առանց որևէ խնդրի կարող եք հղել նամակներ»: