Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից. կառավարության որոշումը
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը զրկեց զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից: