ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախատեսվում է հանդիպում Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Մենք չենք բացառում այս միջոցառման սկզբում նախագահի բացման խոսքը։ Մենք դա ցույց կտանք հեռուստատեսությամբ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ռուսական պետության ղեկավարը կարող է մեկնաբանել Ուկրաինայում ռուսական զորքերի կորուստները, որոնց մասին նախօրեին հայտնել էր պաշտպանության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ մարտական հերթապահության ժամանակ զոհվել է 498 ռուս զինծառայող, վիրավորվել՝1597-ը։
«Անկեղծ ասած, մենք ակնկալում ենք, որ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման սկզբում նախագահը կխոսի այդ թեմայով»,- ասել է Պեսկովը։