Ինձ բառերը չեն լարում․ Քրիստիննե Գրիգորյանը՝ Փաշինյանի «թափ տալու» մասին (տեսանյութ)
ԱԺ-ում երկուստեք ունենք ծայրահեղ բևեռացված խոսք, որի դեմ պետք է պայքարենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին ու Նիկոլ Փաշինյանի բառամթերքին։
«Ընդհանրապես, մեր երկրում և ԱԺ-ում սուր է արտահայտվում քաղաքական բանավեճը: Երկուստեք քաղաքական բանավեճը շատ բևեռացված է, անթույլատրելի բառապաշար է օգտագործվում: Ես ինքս առաջարկել եմ և ատելության խոսքի հակազդմանն ուղղված իմ ջանքերի մեջ պատկերացրել եմ նաև քննարկումներ ԱԺ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, որ մենք սահմանենք, օրինակ, կանոններ ԱԺ դահլիճում բառապաշարի հետ կապված: Այս առումով մենք հսկայական գործ ունենք անելու»,- ասաց ՄԻՊ-ը։
Լրագրողների հարցին, թե արդյոք կաշկանդվածություն ունի՞ Քրիստիննե Գրիգորյանը՝ հարցին լիարժեք պատասխանելու համար, վերջինս նկատեց, որ որևէ կաշկանդվածություն չունի։ Այնուամենայնիվ, նա խուսափեց իրերը կոչել իրենց անուններով։
Քրիստիննե Գրիգորյանը զերծ մնալով որևէ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի պահվածքին ու այն արտահայտությանը, թե «Մատ թափ կտա՝ ինչ պետք լինի, դա էլ թափ կտամ»։ Նա պարզապես ասաց․ «Ինձ բառերը չեն լարում, ինձ երույթն է լարում»։