Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը՝ մարտի 3-ին, մեկուկես ժամ հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ Ելիսեյան պալատին հղումով։
Նշվում է, որ զրույցի ավարտից հետո Ֆրանսիայի ղեկավարը զանգահարել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն։
Հեռախոսզային զրույցների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Պուտինն ու Մակրոնը հինգշաբթի օրը զրուցել են։