Տեղը երկրորդական է. կա ուղիղ, անմիջական շփման հնարավորություն, և գլխավորը շփումն է և բանակցությունների բովանդակությունը. Պեսկով
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ բանակցությունները դեռ չեն սկսվել։
«Ուկրաինացի բանակցողները ակնհայտորեն չեն շտապում։ Հուսանք, որ նրանք դեռ այսօր կժամանեն»,- հավելել է Պուտինի խոսնակը։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Մոսկվան այլ վայրում բանակցություններ անցկացնելու առաջարկին, նա բացատրեց, որ տեղը «այս դեպքում երկրորդական է, գլխավորը հանդիպման փաստն է», շնորհակալություն հայտնելով Բելառուսին հանդիպումը կազմակերպելու համար։
«Չենք կասկածում, որ այս անգամ էլ նույն պայմանները կստեղծվեն։ Բայց տեղը երկրորդական է։ Կա ուղիղ, անմիջական շփման հնարավորություն, և գլխավորը շփումն է և բանակցությունների բովանդակությունը։ Բայց, ինչպես արդեն ասացինք, ի վերջո, դա չպետք է հանրային քննարկման առարկա լինի»,- եզրափակել է Պեսկովը։