Ճապոնիան պատժամիջոցներ կկիրառի Վլադիմիր Պուտինի դեմ
Ճապոնիան մտադիր է սառեցնել ռուս խոշոր գործարարների ակտիվները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակում, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք անձնական պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Մենք մտադիր ենք նաև միջոցներ ձեռնարկել ռուս, այսպես կոչված, օլիգարխների ակտիվները սառեցնելու համար»,- ասել է նա։