Հակառակորդը հաջողության չի հասնում ռազմավարական ուղղություններից որևէ մեկում. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ ուկրաինացիների ցուցաբերած տոկունությունը ստիպել է Ռուսաստանին փոխել մարտավարությունը։
«Ռուսաստանի հրթիռային և ռմբակոծություններն ուկրաինական քաղաքների վրա խոստովանություն են, որ նրանք չկարողացան որևէ նշանակալի բան անել մեր հողում: Մեր պաշտպանության բոլոր գծերը պահպանվել են: Հակառակորդը հաջողության չի հասնում ռազմավարական ուղղություններից որևէ մեկում»,- ասել է Զելենսկին: հաղորդում է BBC-ն։