Ուկրաինայում մարտերի ժամանակ սպանվել է ռուսական բանակի գեներալ–մայոր
Ուկրաինայում մարտերի ժամանակ սպանվել է ռուսական գվարդիայի օդային հարձակման լեռնային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Սուխովեցկին։
Այս մասին հայտարարել է Կիրովի մարզում «Ռուս դեսանտայինների միության» համամիութենական օդադեսանտային ուժերի ներկայացուցիչ Սերգեյ Չիպիլյովը։
Նշենք, որ Սուխովեցկին նախկինում ղեկավարել է 7-րդ օդադեսանտային դիվիզիան, իսկ վերջերս եղել է 41-րդ բանակի հրամանատարի տեղակալը։