Ղազախստանը հայտարարել է իր չեզոքությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում
Ղազախստանը հայտարարել է իր չեզոքությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունում և կողմ է իրավիճակը բանակցությունների միջոցով կարգավորելուն։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը կապ չունի Ղազախստանի հետ: Մենք չենք աջակցում կողմերից ոչ մեկին: Այս խնդրում հարցեր չեն կարող լինել»,- ասել է պաշտպանության փոխնախարար Սուլթան Կամալետդինովը: