«Մենք Կիևին կթողնենք այն, ինչով նա եկել է»․ ինչպես է Ժիրինովսկին կտրում Ուկրաինայի քարտեզի պատկերով տորթը (տեսանյութ)
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին, դեռ 2019 թվականին, կանխատեսել է ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմի և Ուկրաինայի որոշ տարածքներ Ռուսաստանի վերահսկողության տակ անցնելու մասին։
Նա այդ տարածքները բաժանել է Ուկրաինայի քարտեզի պատկերով տորթը կտրելով, որը նրան էին նվիրել ռուսական հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» հաղորդաշարի հաղորդավարները։
Այդ մասին Ժիրենովսկին հայտնել էր նաև թվիթերյան իր էջում․

Հաղորդաշարի եթերում ցուցադրել են, թե ինչպես է Ժիրինովսկին բաժանում Ուկրաինայի տարածքը՝ Ռուսաստանի ու Կիևի մեջ։
«Մենք Կիևին կթողնենք այն, ինչով նա եկել է»,- ասում է Ժիրինովսկին ու կտրում տորթը։