Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պահպանում են հաղորդակցությունը. Ռյաբկով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պահպանում են հաղորդակցության ուղիները՝ չնայած հարաբերություններում առկա իրավիճակին, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք, անկասկած, կապի ուղիներ ենք պահպանում ամերիկացիների և այլ արևմտյան երկրների հետ: Մենք կշարունակենք դա անել: Հուսով ենք, որ, այնուամենայնիվ, կգա միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի, եթե ոչ քաոսի հաղթահարման անխուսափելիության ըմբռնումը: Արևմտյան հիմնական մայրաքաղաքները ավելի պատասխանատու կմոտենան այն ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջը»,- ասել է դիվանագետը RBC-ի եթերում։