Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից

Արևմուտքը ստիպված է լինելու ընդունել Ռուսաստանի հիմնական պահանջները․ Արտակ Զաքարյան

Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ օպերացիայի առաջին իսկ օրվանից սկսվեց նաև Արևմուտքի տնտեսական պատերազմը Ռուսաստանի դեմ։ Այլ կերպ, քան զուգահեռ պատերազմ, այն անվանել չի ստացվում։ Նախ այն, որ կիրառվող ֆինանսա-տնտեսական միջոցառումների ծավալը՝ համաշխարհային պրակտիկայում նմանը երբեք չի ունեցել։ Եվ երկրորդ, չհայտարարված տնտեսական պատերազմի պաշտոնական նպատակը՝ ՌԴ տնտեսության քայքայումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը: 

«Հասկանալի է, որ օբյեկտիվորեն, Մոսկվան սիմետրիկ արձագանքելու տնտեսական հնարավորություններ չունի։ Բայց նաև ակնհայտ է, որ այդ ամենը չի կարող անպատասխան մնալ, և նման անհաշտ հակամարտության մեջ Արևմուտքը ստիպում է, որպեսզի Մոսկվան գործի դնի իր ողջ կարողությունները՝ ինչպես ռազմա-քաղաքական, այնպես էլ ֆինանսա-տնտեսական:

Այս հակամարտության թվացյալ տարօրինակ կողմն այն է, որ ԱՄՆ-ը առայժմ իրեն կարծես թե պահում է «ստվերում», և մեծ հաշվով կուրծք չի ծեծում Ուկրաինան անհապաղ փրկելու համար:

Արդյունքում, չհայտարարված տնտեսական ճակատամարտի նյութական ազդեցությունը գրեթե ամբողջությամբ ընկնում է Ռուսաստանի և Եվրոպայի վրա: Իսկ ԱՄՆ-ն այստեղ և՛ հիմնական մասնակից է (շնորհիվ դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի), և՛ անուղղակի մասնակից է (Ռուսաստանի հետ սահմանափակ կապերի պատճառով):

Եվրոպական լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ի տնտեսական միջոցառումներն ավելի չափավոր տեսք ունեն, քան եվրոպականները: Սակայն, կարծում եմ, դա երևի թե ժամանակի հարց է, և ԱՄՆ-ը սպասում է ռազմական հատուկ օպերացիայից հետո սկսվելիք քաղաքական գործընթացներին, որից հետո արևմտյան անսամբլում կստանձնի առաջին ջութակի դերը։ Հատկապես, որ Ռուսաստանը դուրս է մղվում Եվրոպայում տնտեսական ազդեցության բազմաթիվ ոլորտներից, որոնք ձեռք էին բերվել երկար տարիների համագործակցության արդյունքում:

Այն, որ աշխարհաքաղաքական թեժ հակամարտության խաղադրույքները հենց սկզբից բարձր էին լինելու, ՌԴ-ն շատ լավ էր պատկերացնում, և կարծում եմ պատրաստվել էր նաև դրան։

Անվտանգության երկարաժամկետ երաշխիքների ռուսական պահանջները նշանակում են եվրոպական, որոշ չափով նաև համաշխարհային քաղաքական կարգի վերանայման առաջարկ։ Ռուսաստանը՝ ՆԱՏՕ-ի և հավաքական Արևմուտքի գործողությունները, ավելի ու ավելի էր դիտարկում որպես իր շահերին սպառնացող և ինչ-որ պահի, սպառված համարելով դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելու հնարավորությունը, որոշեց պարտադրել իր պայմանները։

Գոյություն ունեցող կառուցվածքի կարդինալ փոփոխությունը լայնածավալ տեղաշարժ է, որը չի կարող հարթ անցնել: Արդյունքում վերանայումն իսկապես հիմնարար է լինելու, սակայն ոչ ոք չի ստանձնի առաջիկայում կանխատեսել դրա պարամետրերն ու ուժերի դասավորվածությունը։

Մինչ վերջերս, երբ հարցը վերաբերում էր աշխարհակարգին, որոշիչ խոսքը` Վաշինգտոնինն էր, ով գլոբալ քաղաքականության մեջ հաշվի էր առնում հիմնականում Պեկինի կարծիքի հետ: Սակայն այժմ Մոսկվան հավակնում է մասնակցից դառնալ այդ երկխոսությանը՝ նախաձեռնելով իր վճռորոշ գործողությունները Եվրոպայում։

Միաժամանակ, Չինաստանն իր ավանդույթի համաձայն, նախընտրում է սպասել ռուս-արևմտյան «հաղորդակցության» ավարտին։ Պեկինը հենց այնպես չի մանևրում, այլ փորձում է սխալ հաշվարկներ չանել, քանի որ ռազմաքաղաքական շահերով մոտ է Ռուսաստանին, իսկ տնտեսապես` ԱՄՆ-ին։ Երկուսն էլ համատեղելն իհարկե երկար ժամանակ չի հաջողվի, սակայն Չինաստանն առայժմ ձգտում է դրան։

Ռուս-արևմտյան առճակատումն ինչպես նշվեց` ասիմետրիկ է։ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները զգալի առավելություն ունեն ֆինանսատնտեսական ոլորտում։ Իսկ Ռուսաստանը հայտնի է ռազմական ուժ կիրառելու իր կարողությամբ և պատրաստակամությամբ։ Ստացվել է աշխարհաքաղաքական բարդ համակցություն, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

Այսինքն՝ այս հիմքի վրա դժվար է պատկերացնել, թե ապագայում ինչպե՞ս է կառուցվելու ուժերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

Ըստ այդմ, եթե ակնկալում ենք քիչ թե շատ կայունացում, ապա այն պետք է փնտրենք ուժերի հավասարակշռության մեջ։ Խնդիրը Ուկրաինան չէ, որն իր պոպուլիստ ղեկավարության պատճառով կործանվում է բախման թատերաբեմում: Աշխարհաքաղաքական այս հակամարտության քաղաքական, տնտեսական, գաղափարական և հումանիտար բաղադրիչը տրվել է Եվրոպային, մինչդեռ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է դիրքավորվում որպես Ռուսաստանի ռազմավարական հակակշիռ։

Այսինքն՝ ռազմավարական կայունությունը պետք է լրացվի այլ ոլորտներում ստեղծված անհավասարակշռությամբ։ Դա գուցե կողմերին լիարժեք չբավարարի, բայց թվում է, թե ստեղծված իրավիճակում պետք է հույս դնել միայն դրա վրա։ Արդյունքում` Արևմուտքը ստիպված է լինելու ընդունել Ռուսաստանի հիմնական պահանջները»: