Կիևի մոտ թեժ մարտեր են ընթանում
Կիևի մոտ մարտ է ընթանում Իվանկովի, Բորոդյանկայի և Կոզարովիչի շրջանում։ Այս մասին UNIAN-ին ասել է Ազգային գվարդիայի արագ արձագանքման բրիգադի մամուլի պատասխանատու Խարիտոն Ստարսկին UNIAN-ին տված մեկնաբանությունում։
«Նախնական տեղեկություններով՝ հակաօդային պաշտպանությունը գիշերը Կիևի վրայով խոցել է ռուսական զորքերի 2 հրթիռ։ Ամենայն հավանականությամբ, նրանք փորձել են գնդակոծել ՊՆ տարածքը։ Առավոտյան մայրաքաղաքում հանգիստ է, սակայն քաղաքի շրջակայքում մարտեր են ընթանում։ Ժամը 09:00-ի դրությամբ մարտերը շարունակվում են Բորոդյանկա, Կոզարովիչի և Իվանկով բնակավայրերի շրջանում»,- ասել է Ստարսկին։
Նրա խոսքով՝ երեկ ռուսները փորձել են գրավել Իվանկովը, սակայն գյուղում արդեն կարելի է նկատել ռուսական այրված տեխնիկան. «Այժմ Իվանկովի շրջանում ուկրաինական զորքերը հակառակորդին հետ են մղում դեպի Ռուսաստան։ Այլևս չի կարելի ասել, որ այն օկուպացված է, դրա համար կռիվներ են ընթանում»։