Ուկրաինայի Զինված ուժերը հայտնել են Ռուսաստանի կորուստները
Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ռուսական զորքերի կորուստները հինգշաբթի՝ մարտի 3-ի առավոտվա դրությամբ, կազմել են մոտ 9000 մարդ, հայտնում է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ոչնչացվել է նաև ռուսական ռազմական տեխնիկա՝ տանկեր՝ մինչև 217, զրահապատ մարտական մեքենաներ՝ 900 միավոր, հրետանային համակարգեր - 90, MLRS - 42, ՀՕՊ համակարգեր՝ 11, ինքնաթիռ - 30 միավոր, ուղղաթիռներ - 31 միավոր, ավտոմոբիլային սարքավորումներ - 374, թեթև արագընթաց նավակներ - 2 միավոր, Անօդաչու թռչող սարք օպերատիվ-մարտավարական մակարդակ՝ 3.
Միաժամանակ նշվում է, որ տվյալները ճշգրտվում են, հաշվարկը բարդանում է ռազմական գործողությունների բարձր ինտենսիվությամբ։