Իրպենում խոցվել է ռուսական ՍՈՒ-30 ինքնաթիռ
Իրպենի օդային տարածքում (քաղաք Ուկրաինայի Կիևի մարզում) ռուսական ՍՈւ-30 ինքնաթիռ է խոցվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
«Մենք հենց նոր խոցեցինք ռուսական ՍՈՒ-30 ինքնաթիռն Իրպենի օդային տարածքում։ ՀՕՊ համակարգի հաշվարկը կատարյալ է աշխատել»,- գրել է Վ.Զալուժնին։